Նոր օրենսդրության համաձայն Չինաստանում կարգելվի մարդկանց վրա գենետիկ փորձարկումների կատարումը

Սակայն պատիժները դեռ որոշված չեն

ՉԺՀ գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը մշակում է գենետիկ փորձարկումների օրենսդրություն, որը բոլորովին արգելում է մարդու վրա փորձարկումները՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պատիժներ են նախատեսում չինացիները անօրինական փորձարկումների համար։ Սակայն նշվում է, որ Չինաստանի իշխանությունները «կսատարեն եւ կխրախուսեն հետազոտողներին իրենց օրինական փորձարկումներում»:

Հունվարի 22-ին չինական իշխանությունները պաշտոնապես հաստատել են «խմբագրված» էմբրիոններից աշխարհում առաջին երեխաների՝ Լուլուի եւ Նանայի ծնունդը, որի մասին հայտարարվել էր դեռեւս նոյեմբերին:

Հետազոտության ընթացքում Չինաստանի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ գիտնական Ցզյանկույ Խեն կատարել է էմբրիոնների գեների «խմբագրման» բոլոր փորձարկումները՝ աշխատելով դրանց ՁԻԱՀ-ի հանդեպ կայունություն հաղորդել։ Նա իր փորձարկումների մասին ոչ ոքի չի ասել։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Խեն «գիտակցաբար խուսափել է իշխանությունների ուշադրությունից»: