Քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոցը բարելավվել է. Ռուս գիտնականների ձեռքբերումը

Մանրամասներ

ա

Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականանները հասել են նրան, որ ակտինի 225 կոչվող սպիտակուցի միջոցով քաղցկեղի բոժումը 40%-ով ավելի արդյունավետ դառնա: Այս մասին հայտնում է Ռիա Նովոսին:

Նրանք մշակել են յուրահատուկ նանո փաթեթ, որը մարդու օրգանիզմը պաշտպանում է տոքսիկ նյութերից, որոնք առաջանում են սպիտակուցի իզոտոպի քայքայումից: Այդ իզոտոպը համարվում է քաղցկեղի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Սակայն դրա օգտագործման հետևանքով առաջանում են տոքսիկ դուստր իզոտոպներ:

Տոմսկի գիտնականները առաջարկել են իզոտոպը, այսպես ասած, փաթեթավորել պոլիմերային սպիտակուցային կապսուլայի մեջ: Նրանք կարծում են, որ այս մեթոդը տոքսիկ իզոտոպներին կզսպի ու կբարձրացնի ակտինի -225 սպիտակուցի թերապևտիկ ազդեցությունը:

Ավելի վաղ ԱՀԿ կանխատեսել էին , որ քաղցկեղի երեք տեսակներ առաջիկա տասնամյակներում կվերանան: Գիտնականները կարծում են, որ թոքի քաղցկեղը կարելի է հաղթահարել ծխախոտից հրաժարվելով: Հետազոտությունները փաստում են, որ ծխախոտի ծուխն է քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:

Լյարդի քաղցկեղը հաղթահարելու համար, ըստ գիտնականների, անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլի չարաշահումից: Սա կարևոր պայման է նաև հաստ աղիքի և կերակրափողի քաղցկեղի կանխարգելման համար: Լյարդի քաղցկեղ առաջացնող ևս մեկ գործոն՝ հեպատիտ B-ն հնարավոր է կանխարգելել պատվաստման օգնությամբ:

Մինչ այս գիտնականները հայտարարել էին, թե ամբողջությամբ հաղթահարել են կրծքագեղձի քաղցկեղը: