Կանեփի մեջ կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է հայտնաբերվել. հետազոտություն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Կանեփի մեջ հայտնաբերված միացությունները կարող են կանխել կորոնավիրուսային վարակը՝ արգելափակելով դրա մուտքը բջիջներ: armdaily-ի փոխանցմամբ՝ նշվում է Օրեգոնի (ԱՄՆ) համալսարանի գիտնականների կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ:

Նրանք պարզել են, որ կաննաբինոիդային երկու թթուներ՝ կանաբիգերոլիկ և կանաբիդիոլ, կարող են կապ ստեղծել SARS-CoV-2-ի՝ COVID-19 առաջացնող վիրուսի սպիտակուցի հետ և կանխել վիրուսի ներթափանցումը բջիջներ:

Նշվում է, որ ուսումնասիրված կանաբինոիդները «ընդհանուր և մատչելի են», ինչպես նաև անվտանգ են առողջության համար։ Բացի այդ, նրանք իբր արդյունավետ են վիրուսի նոր շտամների դեմ: Հետազոտողների կարծիքով՝ կանաբինոիդները կարող են վերածվել դեղամիջոցի՝ կորոնավիրուսը կանխելու կամ բուժելու համար։