Մուրմանսկի մարզում ռմբակոծիչ է կործանվել

Նախնական տվյալներով անձնակազմի 4 անդամներից 2-ը ողջ են

Մուրմանսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչը վայրէջքի ժամանակ կործանվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներում աղբյուրին:

Պատահարը տեղի է ունեցել մոտ 13:40-ին Օլենեգորսկում՝ հեռավոր ավիացիայի գնդի օդանավակայանում:

Այս ավիաբազան նաեւ Օլենյա են անվանում: Այն Մուրմանսկից հեռու է 92 կմ : Ռմբակոծիչում 4 մարդ է եղել:

Ըստ նախնական տվյալների՝ անձնակազմի անդամներից  2-ը՝ հրամանատարը եւ շտուրմանը ողջ են մնացել: