ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային համաձայնագիր կնքել համաճարակի կանխարգելման համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս կոչ է արել որքան հնարավոր է շուտ բանակցել միջազգային համաձայնագրի շուրջ՝ ապագա համաճարակները կանխելու համար: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԱՀԿ ղեկավարն այս մասին հայտարարություն է կատարել նոյեմբերի 29-ին Ժնևում:

«Այս ամենը կկրկնվի, եթե դուք՝ աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչներդ, չհամախմբվեք և միաձայն չասեք՝ այլևս երբեք: Կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալը վկայում է այն մասին, որ համավարակը չի ավարտվել: Ահա թե ինչու աշխարհին անհրաժեշտ է նոր համաձայնագիր»,-ասել է նա: