Շնորհակալություն նեղությունների համար

Ուրախությունը քո ողջ էությամբ Իմ հանդեպ ունեցած շնորհակալության արտահայտությունն է

 

Հունվարի 12

 

Պետք է ասես. «Շնորհակալ եմ քեզ» ամեն ինչի համար, մինչև անգամ ծանր նեղությունների ու մտահոգությունների դեպքում:

Ուրախությունը քո ողջ էությամբ Իմ հանդեպ ունեցած շնորհակալության արտահայտությունն է: Ուրախացիր, ցնծա: Հայրը սիրում է իր զավակներին երջանիկ տեսնել:

Ես քեզ շատ բաներ կսովորեցնեմ, հաղորդիր այդ ամենը ուրիշներին: Ամեն մի ճշմարտություն ինքնին թանկարժեք մի քար է: Հոգու աղքատությունն ապրող քո խեղճ բարեկամը ուրախությամբ կընդունի այն, ուրեմն տուր մեկ հատ սրան, մեկ հատ՝ նրան:

Իմ կողմից տրված յուրաքանչյուր ճշմարտության համար որոնիր ու գտիր սրտի բնակարան: Ես քեզ բազմաթիվ նոր ճշմարտություններ կհայտնեմ: Գործածիր Այն Ամենը, որ տալիս եմ քեզ: Օգնիր ուրիշներին: Մեծապես ցանկանում եմ ճանապարհ գտնել՝ մոտենալու համար յուրաքանչյուր մեկի սրտին ու կյանքին, որպեսզի ամեն մեկը հույսով ու մեծ ակնկալիքներով աղաղակի. «Ամեն. արի, Տեր Հիսուս»: