Արսեն Թորոսյանը նոր խորհրդական ունի

Հուսով եմ կունենանք թափանցիկ, բաց, ընկերական համագործակցություն

Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր նշանակվել եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական: Պատրաստ եմ լսելու Հայաստանի բոլոր հիվանդանոցներին վերաբերող բողոքները և առաջարկությունները:

12 տարի աշխատելով պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնում՝ ներսից տիրապետում եմ իրավիճակին, բայց պետք է նաև ձեր օգնությունը համակարգն ավելի հասանելի ու հանրամատչելի դարձնելու համար:

Հուսով եմ կունենանք թափանցիկ, բաց, ընկերական համագործակցություն»: