Նիկոլը պետք է դրանց փռի ասֆալտներին. Մենուա Հարությունյան

ԱԱԾ-ն ոչ թե պետք է զբաղվի Նիկոլի գործերով և հայտարարություններվ, այլ հենց այդ մարդկանցով պետք է զբաղվի, ովքեր փորձում են հակառուսական տրամադրություններ ձևավորել

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան տեսաուղերձում կիսվել է իր մտահոգությունների մասին: Մասնավորապես նա ՀՀ անդրադարձել է արտաքին քաղաքականությանը: Խոսելով Ռուսական դեսպանատան դիմաց իրականացվող ակցիաների մասին՝ Մենուա Հարությունյանն այն անվանել է խայտառակություն:

«Ես կոչ եմ անում Հայաստանի քաղաքական իշխանությանը՝ Նիկոլի գլխավորությաբ, գնահատական տալ այս ցուցարարներին և պետք է խստագույնս դատապարտի: ԱԱԾ-ն ոչ թե պետք է զբաղվի Նիկոլի գործերով և հայտարարություններվ, այլ հենց այդ մարդկանցով պետք է զբաղվի, ովքեր փորձում են հակառուսական տրամադրություններ ձևավորել: Նիկոլը կոնկրետ դրանց պետքա փռի ասֆալտներին, որովհետև այդ մարդիկ վտանգում են մեր երեխաների ապագան»,-ասաել է նա:

Վերջինս նշել է, որ, եթե այսպես շարունակվի, ապա մեկ տարի հետո Հայաստանը կկանգնի նոր փողոցային պայքարի առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում։