Ես ասում եմ, որ լուծում կա. Հիսուսը մեզ 2000 տարի առաջ է այն ցույց տվել. Նենց ա ցույց տվել, որ տաճարի քրմերը մինչև հիմա անիծում են. Դանիելյան

Մանրամասներ
ա

Երեկ եկեղեցում իրար ծեծին հավատավոր հայերս: Մեկը մյուսի ճրագն անզգուշորեն հանգցրեց, քանի որ մարդկանց մի մեծ բազմություն եկեղեցի էր մխրճվել, ոչ թե ծիսակարգին մասնակցելու, այլ հետո կրակ տանելու համար: Բնական է, ժամերով հերթի մեջ բրդբրդվելով, «կպցրած» ճրագը կորցրած, հավտացյալս, օրվա խորհրդին հետամուտ լինելով, սկսեց քֆրտել մեղսագործին, իսկ իր ոչ պակաս քրիստոնեաբար ապրող հակառակորդն էլ որոշեց իր սերը մտերիմի հանդեպ դրսևորել բռունցքներով: Ու քահանայի նզովքներն ու սին փորձերը բացատրել, թե որն է օրվա խորհուրդը, իհարկե ոչ մի ազդեցություն չունեցան: Հավաքվածների մեծ մասին ոչ էդ քահանան էր հետաքրքիր, ոչ խորհուրդը, ոչ էլ քրիստոնեությունն առհասարակ, այնպես, ինչպես էսօր ինձ ձվեր ղրգող մեծ մասին դա չի հետաքրքրում: Մարդկանց կրակ էր պետք, որ տանեն տուն, որ խոսքի վարկերը մարվի, կամ մաշնի կառոբկեն էլ ստուկ չտա, կամ վերջի վարիանտ գոնե խրոնիկ մեջքի ցավն անցնի:

Էս ծեծկռտուքն արտառոց երևույթ չէ: Էսօր նույն եկեղեցում մի դալբայոբ քիչ էր մնում ծեծեր սարկավագին, որն իրեն հուշեց, որ գլխարկն ու արևային ակնոցը եկեղեցի մտնելիս հանել է պետք, գոնե, որովհետև հենց մուտքի վրա է դա գրված, մեծ տառերով: Նույն եկեղեցում պատարագի ժամանակ մի կին սկսեց քաշել քահանայի ձեռքը, որ նա մի պահ պատարագը պաուզա տա ու իր «խաչն օրշնի» արագի մեջ:

Այս ամենը ոչ միայն արտառոց երևույթներ չեն, դրանք նաև շատ օրինաչափ են, ինչպես ամեն ինչը այս աշխարհում: Քանի որ վերջին տասնամյակների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների իրական թիվը սարսափելի նվազել, հասել է վիճակագրական սխալի շեմին, մեր Հայրապետը հանճարեղ ռազմավարություն է որդեգրել` նա անընդհատ պնդում է, որ ՀԱԵ-ն բոլոր հայերի եկեղեցին է, և հետևաբար այն ունի միլիոնավոր հետևորդներ: Այսպիսով, նա սեփական բալանսին զաչյոտ է անում Հայաստանում շատ արդյունավետորեն գործող այլ եղեկեցիների ու աղանդների հետևորդներին ու վրեն ավելացնում որևէ եկեղեցու և առհասարակ քրիստոնեության հետ չառնչվող միլիոնավոր հայերի: Դե իսկ այդ միլիոնավոր հայերի մեջ, ինչ ասես կա, ու դրանց միավորող միակ բանն իրականում, Հիսուսի կողմից նզովված, կռապաշտությունն է: Ընդ որում, քանի որ, անկախ քո ապրած կյանքից ու աշխարհայացքից, բոլոր հայերը մեկ ա ողջունվում են մեր եկեղեցում, էս մեր հայերն էլ առանձնապես մոտիվացված չեն իրենց մարդավարի պահեն գոնե եկեղեցու մեջ: Գալիս, մի երկու մոմ են վառում, դրա դիմաց ստանում կռապաշտության իրենց դոզեն ու պահանջում, որ քահանաները ծառայեն «կլիենտը միշտ ճիշտ է» սկզբունքով: Կլենտն էլ դե ճրագի համար իրար խլեշող ու ծեծող ուղղադավան «հավատավորն» է:

Կրկնում եմ` սա շատ օրինաչափ է. եթե Հայրապետը մարդկանց որպես կլենտ է նայում ու տալիս է այն, ինչ կլենտը ուզում է, կլենտն էլ քահանային է որպես սպասարկող-մատուցող-օֆիցիանտկա նայում: Ու գնալով շատանում են այն քահանաները, որ ըմբոշխնում են այդ մոտեցումը և իրականում դառնում հոգևոր բառիգներ, կամ լավագույն դեպքում քրմեր են, ոչ թե հոգևոր հայրեր, որ պետք է խրատեն ու օրինակ ծառայեն: Անշուշտ մի քանի միլիոն կռապաշտ անասունին խրատելը հեշտ բան չէ, բայց ուրիշների մոտ լավ էլ ստացվում է...

Ասեմ ձեզ` Շուշին շատ շատերն են հանձնել` իշխանությունը, ընդդիմությունը, զինվորականությունը, բայց բոլորից առաջ Շուշին հանձնեց Պարգև Արքեպիսկոպոսը, ով խոստացել էր, որ կմահանա, բայց չի լքի Շուշին: Ասեց ու թռավ Ամերիկա... Սիրտն էր ակազվիցը վատ, պիտի բուժվեր: Դե` ո՞նց կարելի էր Շուշիում մարտիրոսվել սրտի պրոբլեմներով: Մեկն ըլներ «անբաշար» Հիսուսին հուշեր, որ Գողգոթայի ճամփին կարար խաչը ուսերից գցեր ու ասեր` կներեք, սիրտս ոնց որ առիթմիա ունի, մի հատ գնամ բուժվեմ գամ, նոր խաչեք: Չֆայմեց Հիսուսը հարիֆցնի սաղին...

Նույն օրինաչափությամբ նաև Հայաստանն է նախևառաջ հանձնել մեր բոլորիս Հայրապետը, իսկ հետո նոր իշխանավորները, ընդդիմադիրները, գործակալներն ու առաջին քրիստոնյա հայ ազգը... Ու հանձնել է պարզ պատճառով՝ խաչը ծանր էր, չձգեց: Նա քարոզելուց պարտվել է ավելի ուժեղներին, բայց պարտությունը չընդունելու համար որոշել է այլևս չմրցակցել, դուրս գալ հոգևոր ոլորտից ու զբաղվել շինարարությամբ: Օրինակ` 33 մետրանոց կռապաշտության փարոսներ տնգելով... Պատկերացնում եք էդ արձանի տակ, ինչ թույն խփոցիներ կարելի ա շինել, օլիմպիական բարձր կոմիտեի հովանու ներքո: Վերջում կրողին կաթողիկոսը ճրագը կտա, իսկ Ծառուկյանը սպիտակ Նիվա: Մարդա մեկն արդեն հաջողացրել է միանգամից այրվող Նիվա ստանալ:

Սա զուտ փաստերի արձանագրում չէ, ես ասում եմ, որ լուծում կա, այն պարզ է ու ակնհայտ: Հիսուսը մեզ 2000 տարի առաջ է այն ցույց տվել: Նենց ա ցույց տվել, որ տաճարի քրմերը մինչև հիմա անիծում են:

Արթուր Դանիելյան