Գերմանիայում ՔԴՄ նոր նախագահ են ընտրել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ֆրիդրիխ Մերցը առցանց համագումարում պահպանողական Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նոր նախագահ է ընտրվել՝ ձայների 95%-ով, քվեարկությունը ուղիղ եթերում հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Մերցը դարձել է ՔԴՄ-ի երրորդ նախագահը երեք տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում այն բանից հետո, երբ Անգելա Մերկելը 18 տարվա պաշտոնավարումից հետո 2018 թվականին հեռացավ կուսակցության ղեկավարի պաշտոնից: Մերցը երկու անգամ փորձել էր դառնալ ՔԴՄ նախագահ, սակայն 2018 թվականի դեկտեմբերին պարտվել էր Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին եւ 2021 թվականի հունվարին՝ Արմին Լաշետին:

Դեկտեմբերին կուսակցության նախագահի պաշտոնի համար Մերցի թեկնածությունը ՔԴՄ պատմության մեջ առաջին անգամ հաստատվել է անդամների հարցման արդյունքներով։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Արմին Լաշետին, որի ղեկավարությամբ գերմանացի պահպանողականները 2021 թվականին 16 տարվա մեջ առաջին անգամ պարտվեցին Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։