Չինաստանը կշարունակի արդիականացնել իր միջուկային սպառազինությունները

Մանրամասներ

ա

Պեկինը կշարունակի աշխատել իր միջուկային զինանոցի արդիականացման վրա՝ ազգային անվտանգության կարիքներին համապատասխան: Հունվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը:

«Չինաստանը կաշարունակի իր միջուկային զինանոցի արդիականացումը հուսալիության եւ անվտանգության հարցերի լուծման համար»,- հայտարարել Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Նա նաեւ նշել Է, որ «ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե Չինաստանն զգալիորեն մեծացնում Է իր միջուկային ներուժը, չեն համապատասխանում իրականությանը»:

Անցյալ տարվա նոյեմբերին Պենտագոնը հայտնել Էր, թե Չինաստանն ունակ Է իր միջուկային զինանոցի չափը հասցնելու 2027 թվականին մինչեւ 700 միջուկային մարտալիցքի եւ 2030-ին առնվազն մինչեւ հազարի: Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2021 թվականին միջուկային սպառազինությունների քանակով առաջատարներն են դարձել Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը, դրանց զինանոցները, ինստիտուտի տվյալների համաձայն՝ ունեն համապատասխանաբար 6,2 հազար, 5,5 հազար եւ 350 միավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: