ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարևորում են Չինաստանի հետ դիվանագիտական շփումները

Մանրամասներ

ա

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունն ընդունել են Չինաստանի հետ դիվանագիտական շփուների կարեւորությունը, հատկապես այնտեղ, որտեղ հնարավոր է կառուցողական համագործակցություն: Այդ մասին ասված է դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի՝ ՉԺՀ-ին նվիրված բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Վաշինգտոնում կայացած հանդիպմանը նախագահում էին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ այդ մակարդակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Բրյուսելում:

«Շերմանը եւ Սաննինոն ընդունել են Չինաստանի հետ դիվանագիտական շփուների կարեւորությունը, հատկապես այնտեղ, որտեղ (իրենց) շահերը տրամախաչվում են եւ որտեղ հնարավոր է կառուցողական համագործակցություն»,- նշված է փաստաթղթում: Կողմերն ընդգծել են, որ «Չինաստանի հետ համագործակցում են այնտեղ, որտեղ դա հնարավոր է, եւ պատասխանատվությամբ են մոտենում» Պեկինի հետ մրցակցությանը»:

Հանդիպման մասնակիցները «հավաստել են, որ Չինաստանի հետ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները կրում են բազմակողմանի բնույթ, եւ ընդգծել են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ մշտական եւ սերտ շփումներ պահպանելու կարեւորությունը» ՉԺՀ-ի նկատմամբ «համապատասխան մոտեցումների հարցերի շուրջը: Նրանք քննարկել են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վերջին հանդիպումները Չինաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաեւ Կորեական թերակղզու իրադրության շուրջը:

Վաշինգտոնը եւ Բրյուսելը, նշված է հայտարարության մեջ, «ընդգծել են (Պեկինի հետ) արդյունքի կողմնորոշված փոխգործակցության կաեւորությունը հանգուցային անդրազգայն հիմնախնդիրների շուրջը, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամը» եւ առողջապահությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: