Փաշինյանը շատ բարդ և իր համար վտանգավոր իրավիճակում է հայտնվել. Տարասով

Մանրամասներ
նիկոլ

Հայաստանում ներկայիս գործընթացները ղեկավարում են հոգևորականները, իշխանությունները կասկածում են, որ այդ գործընթացները, ենթադրաբար, ղեկավարվում են ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։

Այս մասին «Свободная Пресса»-ին ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

«Իսկ ինչպե՞ս է իրեն դրսևորում Փաշինյանը։ Նա սահմանազատումը ներկայացնում է որպես առաջին պետական սահման՝ ստորագրված անկախ Հայաստանի կողմից։

Այսինքն՝ տարածքների հանձնումը որակվում է որպես հաղթանակ։

Ի դեպ, նախկինում շարժման գործընթացները Հայաստանում ղեկավարում էին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այժմ եկեղեցին, որը հայոց հնագույն պատմության ողջ ընթացքում մշտապես պահպանել է ազգը այն պայմաններում, երբ անգամ պետականություն չի եղել, հավատը, մշակույթը, ավանդույթները, հիմա դրոշ է բարձրացրել՝ հանուն ինքնիշխանության։

Եվ դա խնդիր է Փաշինյանի համար։

Փաշինյանը, մեղմ ասած, 2018թ․ ի վեր շատ բարդ և իր համար վտանգավոր իրավիճակում է հայտնվել։

Ո՞րն է ելքը:

Անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց Փաշինյանը հրաժարվում է, քանի որ այժմ կտրուկ կորցնում է հեղինակությունը։

Քանի դեռ ՆԳՆ-ն և անվտանգության ծառայությունը նրա կողքին են, բանակը չեզոք է։

Բայց ամեն ինչ կարող է արագ փոխվել, իսկ դա քաղաքացիական պատերազմի սպառնալիք է»,- ասել է Տարասովը։