Հայտնաբերվել է մահացու վիրուսներն արգելափակող գեն. Անսպասելի բացահայտում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ամերիկացի կենսաբանները կապիկների և մկների մոտ գեն են հայտնաբերել, որ որի մուտացիաներից մեկը արգելափակում է ՄԻԱՎ, Էբոլա և այլ վտանգավոր վիրուսները: Մարդկանց մոտ նույնպես կա այդ գենը, սակայն օրիգինալ տարբերակով՝ առանց մուտացիաների:

Ինչպես հաղորդում են Թերթն ու «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Cell ամսագրում հրապարակված հոդվածին,  հետազոտության հեղինակների կարծիքով՝ եթե հաջողվի փոփոխել այդ գենը, դա բեկումնային կետ կդառնա բազմաթիվ մահացու վիրուսների դեմ պայքարում:

CHMP3 գենն առանցքային դեր է կատարում բջջային գործընթացներում, որոնք կենսական նշանակություն ունեն բջջային մեմբրանի ամբողջականության պահպանման համար:

«Սա անսպասելի բացահայտում է: Մենք զարմացած էինք, որ մեր բջջային կենսաբանության փոքր-ինչ դանդաղումը զրոյացնում է վիրուսների վերարատադրումը»,- ասվում է Յուտայի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ: