Վերջինները առաջին պիտի լինեն, և առաջինները՝ վերջին. որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները. Մատթեոս 20:16

Մանրամասներ

ա

Կյանքում մեզ շատ  բան է տրված՝ ընտանիք, աշխատանք, ընկերներ ու ապրելու իրավունք: Սակայն միշտ չէ, որ ի զորու ենք դառնում գնահատել Աստծուց մեզ շնորհվածը, տեր և արժանի լինել դրան: Շարունակ մեր դժգոհություններով ավելի ենք բարդացնում իրավիճակը՝ հաճախ ստորադասելով մեր մերձավորներին և տեսնելով մեզ ամենաարդարի ու ճշտախոսի դերում: Կարծում ենք, թե կյանքն անարդար է, և մենք՝ արդարության մասին միակ ճշմարիտ պատկերացումներ ունեցողը: Աստված, սակայն,մեզանից ավելի լավ գիտի, թե ինչն է արդար, ինչը՝ ոչ:

Այդպես եղավ նաև Աստվածաշնչյան մի առակում: Տանուտերն իր այգում աշխատող բոլոր մշակներին հավասարապես մեկական դահեկան վճարեց՝ անկախ նրանց աշխատած ժամանակից: Մշակները, որ ավելի երկար ժամանակ է, ինչ աշխատում էին, ասացին. «Դրանք՝ այդ վերջինները, մեկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հավասար արեցիր մեզ, որ տարանք օրվա ծանրությունը և տոթը» (Մատթեոս 20:12): Իսկ նա պատասխանեց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մեկ դահեկանի սակարկեցիր.  ստացի՛ր քոնը և գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան և քեզ: Միթե իրավունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարվելու, ինչպես կամենում եմ: Կամ թե՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ» (Մատթեոս 20:13-15):

Քրիստոս, եզրափակելով այս առակը, ասում է. «Այսպես, վերջինները առաջին պիտի լինեն, և առաջինները՝ վերջին. որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթեոս 20:16):

Մեր կյանքում մշտապես մտապահենք այս ասվածը և մտածենք՝ որքանո՞վ ենք գոհ մեր ունեցածից, որքանո՞վ է, որ համեմատվում ենք կամ ցանկանում ենք համեմատվել: Արդյո՞ք մենք էլ, ինչպես մշակները, համարում ենք, որ մենք պետք է որոշենք, թե ով որքանով պետք է վարձատրվի՝ փոխանակ մեր վարձքին տեր լինելու և շնորհակալություն հայտնելու:  Անշուշտ, միշտ չէ, որ ամենաարդարն ու ամենախելացին ենք, ինչպես մեզ է հաճախ թվում, սակայն մշտապես կարող ենք լինել ամենաշնորհակալն ու ամենաերախտագետը:

Ուստի՝ ամեն անգամ, երբ կդժգոհենք, թե Աստված անարդար է վարվում մեր հանդեպ, հիշենք, որ Նա ամենագետ է և ամենատես, և այս խոսքերն ասելով՝ մենք միայն կորցնում ենք մեր կարևորագույն շնորհներից մեկը, որ կոչվում է երախտագիտություն:

qahana.am

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց