Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մանրամասներ

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 780-ը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցերով գործակալությանը:

«Երկրաշարժի հետևանքով վիրավորում է ստացել 786 քաղաքացի»,- նշում են գործակալությունից՝ հավելելով, որ մեծացել է նաև զոհերի թիվը՝ հասնելով 20-ի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 709-ի: