Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ. թուրք փոխնախարար

Մանրամասներ
ա

Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն հարցերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է:

«Այս միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ: Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի շատ մոտ ապագայում»,- նրա խոսքերն է մեջբերում APA-ն: