Թուրինջը երեք ամիս հետո կվերացնի ավելորդ քաշը

Որոշ հետազոտությունների ժամանակ գիտնականները զարմացած էին ցիտրուսային այս մրգի յուրահատուկ հատկություններով

Վաղուց են ընթանում վեճերը էկզոտիկ թուրինջի շուրջ, որն օգնում է նիհարելուն: Ամերիկացի գիտնականները որոշել են մանրամասն ուսումնասիրել և պարզել, թե ինչպես է այն ազդում դիետայի ընթացքում մարդու կառուցվածքի վրա:

Որոշ հետազոտությունների ժամանակ գիտնականները զարմացած էին ցիտրուսային այս մրգի յուրահատուկ հատկություններով: Վենդերբիլի համալսարանի մասնագետները անսովոր փորձ էին կատարել, որի ընթացքում կամավորները պետք է սննդի ընդունումից առաջ ուտեին մրգի կեսը կամ խմեին հարյուր գրամ քամած թարմ հյութ:

Փորձերը սկսելուց երեք և կես ամիս հետո գիտնականները զարմացել են այս դիետայի արդյունքներով: Բոլոր կամավորներին հաջողվել է ազատվել ավելորդ քաշից՝ նիհարելով միջինը յոթ կիլոգրամ: Հետաքրքիր է, որ փորձի ընթացքում մասնակիցները չեն փոխել իրենց սննդակարգը և կերել են այն, ինչ ցանկացել են: Այս դիետայի ժամանակ գոյություն ունեն կանոններ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ խմել միմիայն թարմ քամած հյութ: Եթե դուք հետևեք այս խորհրդին, ապա առանց որևէ ջանքերի կազատվեք ավելորդ կիլոգրամներից: