Ամբողջ աշխարհով ճամփորդող ոզնին հասցրել է նվաճել ավելի քան 1 միլիոն մարդու սիրտ

Մանրամասներ

Ոզնու պատմությունը, որն իր տիրուհու հետ ճամփորդում է աշխարհում, միլիոնավոր մարդկանց է ոգեշնչել։ Հերբիի դեգերումներին (այդպես է նրա անունը) Instagram-ում 1․5 մլն մարդ է հետևում։

Տալիթա Գիրնուսը՝ ոզնու տիրուհին, ապրում է Գերմանիայում, բայց շատ է սիրում ճամփորդել։ Նա նաև շատ է սիրում Հերբիին։ Այդ պատճառով էլ չի բաժանվում նրանից անգամ անծանոթ երկիր գնալիս։

Ոզնին հասցրել է լինել Իտալիայում, Ավստրիայում, ամբողջ Գերմանիայում։