Գիտնականները ցույց են տվել ամենաանկյանք տեղը Երկրի վրա

Մոլորակի մակերևույթին ջրի առկայությունը հաճախ նշվում է որպես կենսունակության չափանիշ
հետազոտություն

Ֆրանսիայի «Փարիզ-հարավ» համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել Եթովպիայի Դալոլ հովտում և նշել, որ այնտեղ ցանկացած բակտերիայի գոյությունը անհնար է: Այդ մասին հայտնում է Nature Ecology & Evolution-ը:

– Մոլորակի մակերևույթին ջրի առկայությունը հաճախ նշվում է որպես կենսունակության չափանիշ: Այնուամենայնիվ, մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երկրագնդի վրա կան լիովին անկյանք վայրեր նույնիսկ ջրի առկայության դեպքում,- ասում են փորձագետները:

Նրանք նշել են, որ հովտի ջրի ջերմաստիճանը 109˚C է, չափազանց թթվային և աղի է: Նրանց կարծիքով՝ նման պայմաններում ցանկացած կենդանի բջիջ դատապարված է կործանման: