Մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ մեքենաներ են բախվել միմյանց. դրանցից մեկում հրդեհ է բռնկվել

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, «Volkswagen Golf»-ի վարորդն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ

Օգոստոսի 28-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Գոռ Ի.) և «BMW» (վարորդ՝ Արթուր Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:43-ին, մարվել՝ 06:53-ին:

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, Գոռ Ի.-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահն ու դռները՝ մասամբ: