Մարդկային տաճար. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրախացեք հրաշալի այն իրողության համար, ինչին կանչված եք դուք, ինչը կարող եք տեսնել աղոթքի ընթացքում

Հիսուս

Օգոստոսի 15

Տեր, սիրում ու երկրպագում եմ Քեզ:

Խոնարհվիր Իմ առջև: Պաշտամունքը աղերսանք չէ, թեպետ երկուսն էլ արտահայտում են մարդու այլազան կարիքները, որ ակնկալվում է Ինձնից: Խոնարհվեք երկրպագությամբ՝ ճանաչելով ոչ միայն Իմ մարդեղությունը, այլ նաև՝ Իմ Աստվածային Վեհությունը:

Երբ ծնկի իջնեք Իմ առաջ մեծ խոնարհությամբ, Ես կասեմ ձեզ, որ երբ հագա մարդկային մարմինը, Իմ միակ ցանկությունը այն էր, որ մարդկայինը բարձրացնելով՝ Իմ Աստվածությանը հավասար անեմ:

Աշխարհը Ինձ տվեց իր ունեցած լավագույնը՝ մարդկային տաճարը՝ պարփակելու համար Իմ Աստվածությունը, իսկ Ես շնորհեցի իրեն Կարողությունը, որ ունենա Աստվածային Զորություն, Աստվածային Սեր, Աստվածային Ուժ, որոնք մշտապես պիտի արտահայտվեին երկրի այն զավակների մեջ, ովքեր կընդունեն Ինձ, իրենց սրտերը կբացեն Իմ առաջ և հետամուտ կլինեն ապրել նմանությամբ Իմ Կյանքի:

Ուրեմն խոնարհ հոգով ծնկի գալը ձեր հայացքը ուղղում է երկինք՝ ցույց տալով արտացոլվող այն Վեհությունը, Զորությունը, Գեղեցկությունը, որ կարող են ձերը լինել: Իմացեք, որ Իմ տալը չափ չունի, այլ ձեր ընդունելն է միայն սահմանափակ:

Ուրախացեք հրաշալի այն իրողության համար, ինչին կանչված եք դուք, ինչը կարող եք տեսնել աղոթքի ընթացքում, վերահասու լինել Իմ Ուժի զորությամբ և լցվել՝ Դրան հասնելու ու տիրանալու ցանկությամբ: