Իմ Զորությամբ և Իմ միջոցով կկարողանաք կատարել ամեն ինչ․ Օրվա խորհուրդը

Մանրամասներ
եղանակ

Հիսուս

Ապրիլի 1

Իմացեք, Իմ որդիներ, որ դուք շատ բան դեռևս չեք սովորել: Շուտով, շատ շուտով դուք կատարելապես կտիրապետեք Իմ ուսուցմանը, իսկ այնուհետև Իմ Զորությամբ և Իմ միջոցով կկարողանաք կատարել ամեն ինչ:

Նույն բանը չպատահե՞ց Իմ Աշակերտների հետ: Նրանք վախեցած ու թերահավատ հետևորդներ էին, իսկ հետո՝ Իմ Զորության շնորհիվ, դարձան առաջնորդներ, բժշկողներ, հաղթողներ:

Ողջ գիտությունը Իմն էր՝ տրված Հորս կողմից, այն Իմն էր նաև երկրի վրա եղած ժամանակ՝ Իմ մարդեղության տարիներին: Անշուշտ, հասկանում եք այս բանը, կարծում եմ՝ հասկանում եք:

Հազարավոր քրիստոնյաներ, որոնցից շատերը Ինձ չէին տեսել, իրենց մահվան մատնեցին՝ առանց դրա հանդեպ երկյուղ ունենալու: Եթե Ես չլինեի Աստծո Որդի, ով կրեց ողջ ծանրությունը մարդու մեղքի՝ կամավոր կերպով, կամքի վերջին լարումով մինչև վերջ կրեց ծանրությունը ահավոր դառնության, ի՞նչ եք կարծում՝ այդ դեպքում ո՞վ կլինեի Ես: Ես կարճ ժամանակով վարագուրվեցի Աստծո տեսողությունից՝ մեղավոր մարդու հետ նույնանալով: Ասում եմ կրկին՝ եթե Ես Աստված չլինեի ու կրեի այդ տառապանքը, այդ դեպքում Ես սոսկ մի սովորական մահկանացու կլինեի: