Ամուսնու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուց հետո Ժասմինը խստացրել է անվտանգությունը

Անկեղծ մանկական գրկախառնություններն անգին պարգեւ են արտիտսի համար համերգին

Երգչուհի Ժասմինը խստացրել է անվտանգությունը, երբ հայտնի է դարձել, որ նրա ամուսնու՝ մոլդովացի գործարար Իլան Շորի նկատմամբ երկրում միջազգային հետախուզում է հայտարարվել։ Instagram-յան էջում երգչուհին տեսահոլովակ է հրապարակել, որում պատկերված է Գելենջիկում երեխաների համար իր ելույթը։ Կադրերում կարելի է տեսնել թիկնապահներին, որոնք ուշադիր հետեւում են, որ ոչ ոք շատ  չմոտենա աստղին։ Ընդ որում, որոշ երեխաների թույլ են տվել մոտենալ նրան։

Несмотря ни на что, Жасмин поддерживает мужа

«Անկեղծ մանկական գրկախառնություններն անգին պարգեւ են արտիտսի համար համերգին։ Շնորհակալություն, Գելենջիկ։ Անպայման կվերադառնամ հաջորդ տարի»,- անձնական բլոգում գրել է նա։

Жасмин

Առայժմ Ժասմինը չի շտապում մեկնաբանել ընտանիքում կատարվող իրադարձությունները եւ ձգտում է երկրպագուների հետ կիսվել միայն դրական մտքերով։ Ի դեպ, օրերս հայտնի է դարձել, որ Իլան Շորն անօրինական կերպով լքել է Մոլդովայի սահմանները։ Գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, իսկ փախուստի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Ենթադրվում է, որ այժմ Իլանը գտնվում է Ուկրաինայի սահմաններում։ Առայժմ հայտնի չէ՝ ինչ պատիժ կարող է սպառնալ Շորին նրան հայտնաբերելու դեպքում։Հիշեցնենք՝ օրենքի հետ կապված խնդիրները ձեռնարկատիրոջ մոտ սկսվել են երկու տարի առաջ. նա անցնում էր խարդախության վերաբերյալ քրեական գործով։ Իլանին մեղադրել են Մոլդովայի բանկային համակարգից երեք միլիարդ դոլար գողանալու մեջ։ Դատարանը նրան 7,5 տարվա ազատազրկման էր դատապարտել, սակայն ավելի ուշ Շորի պաշտպաններին հաջողվել էր բողոքարկել դատավճիռը, եւ մեղադրյալին արգելել էին լքել երկիրը։ Այժմ մնում է միայն գուշակել՝ ինչու է հայտնի երգչուհու ամուսինը նման ռիսկային քայլի դիմել, որը կարող է նրա ազատությունն արժենալ։ Անկախ ամեն ինչից Ժասմինն աջակցել է ամուսնուն։

 

Աղբյուրը՝ Starhit, գրում է style.news.am: