Զինվորականների աշխատավարձի բարձրացման համար ավելի շատ գումար կծախսենք. վարչապետ

Բացի դա, ևս 10 միլիարդ կտրամադրենք համայնքներին սուբվենցիոն ծրագրերով

Նոր հաշվարկներով զինվորականների աշխատավարձի բարձրացման համար ավելի շատ գումար կծախսենք՝ 6.5 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի դա, ևս 10 միլիարդ կտրամադրենք համայնքներին սուբվենցիոն ծրագրերով: Այնպես որ նոր որոշում պետք է կայացնենք 35 միլիարդ դրամի մասով»,- գրել է նա:

Վարչապետը նաև տարածել է բյուջետային հավելյալ միջոցների բաշխման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ իր ելույթի տեսագրությունը: