Օդի աղտոտվածությունը՝ քարտեզի վրա

Մանրամասներ

Descartes Labs հետազոտողների խումբը քարտեզ է գծագրել, որը ցուց է տալիս մեր մոլորակի առավել աղտոտված վայրերը: Քարտեզի վրա բծերի և թելերի տեսքով պատկերվել են այրման ընթացքում ձևավորված գազի՝ ազոտի երկօքսիդի արտանետումները, գրում է The Verge-ը:

Այս արտանետումները աշխարհի քաղաքներում էկոլոգիական վիճակի հիմնական խնդիրներից են:

Թունավոր գազի արտանետումների աղբյուրները ավտոմեքենաներն են, էլեկտրակայանները, գործարանները, հրդեհները և այլ գործոններ:

Գիտնականները քարտեզագրման համար անհրաժեշտ տվյալները ստացել են Sentinel 5P տիեզերական արբանյակից, որը պատասխանատու է Երկրի մթնոլորտի ուսումնասիրման համար: Մասնագետները բազմաթիվ լուսանկարներ են հավաքել և կազմել դրանց ընդհանուր քարտեզը:

Այն թույլ է տալիս տեսնել, որ վնասակար գազի խոշոր արտանետումները հիմնականում խոշոր քաղաքներում են: