2023թ.-ին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրները ըստ Forbes-ի

Հայաստանը համեմատաբար անվտանգ զբոսաշրջային երկրների թվում է

Հեղինակավոր Forbes ամսագրի փորձագետները գնահատել են զբոսաշրջային երթուղիներն անվտանգության տեսանկյունից և կազմել երկրների քարտեզն՝ ըստ վտանգավորության աստիճանի՝ 2023-ին ճամփորդելու համար:

Զբոսաշրջային ուղղությունների քարտեզը կազմելիս հաշվի են առնվել ճանապարհային անվտանգությունը, բուժծառայությունների մակարդակը և ընդհանուր անվտանգությունը:

Առողջապահական առումով, ըստ փորձագետների, Հայաստանը վտանգի բարձր մակարդակ ունեցող երկրներից է: Բարձր է գնահատվել նաև ճանապարհային վտանգի գործոնը:

«Ծայրահեղ» վտանգ ներկայացնող երկրների շարքում հայտնվել են Աֆղանստանը, Եմենը, Սոմալին, Սիրիան, Հարավային Սուդանը, Մալին և Լիբիան:

Վտանգի տարբեր աստիճաններ ունեցող երկրների թվում նշվում են նաև զբոսաշրջային հայտնի ուղղություններ հանդիսացող Եգիպտոսը, Մեքսիկան և Հնդկաստանը: 

Համեմատաբար անվտանգ երկրների շարքում նշվում են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Եվրոպայի մեծ մասը: