Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Մանրամասներ
հֆֆ ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
 
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Հովհաննես Համբարձումյան — «Նոա»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Նոա»
 
Վաղը՝ մարտի 18-ին, թիմին կմիանան Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդգար Սևիկյանը և Անդրե Չալըշըրը: Մարտի 19-ին հավաքականի ճամբար կժամանի Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կրկին ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ:

Աղբյուր  ArmSport.am