«Լոս Անջելես Գելաքսի» ակումբը կանգնեցրել է Բեքհեմի արձանը

43-ամյա Բեքհեմը դարձել է MLS-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, որին պատվին արձան է կանգնեցվել

«Լոս-Անջելես Գելաքսին» կանգնեցրել է թիմի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի արձանը: Այն տեղակայված է «Հոում Դեպոթ Սենթերի» դիմաց:

43-ամյա Բեքհեմը դարձել է MLS-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, որին պատվին արձան է կանգնեցվել:

Միջոցառմանը Բեքհեմը ներկա է գտնվել կնոջ` Վիկտորիայի հետ:

Դևիդը, հիշեցնենք, 2007 թվականի հուլիսին է դարձել «ԼԱ Գելաքսիի» ֆուտբոլիստ: Ամերիկյան թիմի կազմում նա երկու անգամ դարձել է MLS-ի չեմպիոն: