Նեթանյահուն հավանություն է տվել Ռաֆահում ռազմական գործողության պլաններին

Մանրամասներ
Նեթանյահու իսրայել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավանություն է տվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների պլաններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։

Գրասենյակում նշել են, որ Իսրայելի բանակը պատրաստ է օպերատիվ գործողություններ մեկնարկել Ռաֆախում և սկսել տեղի բնակչության տարհանումը:

Դրա հետ մեկտեղ Նեթանյահուն մերժել է Գազայում պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության մասին ընթացիկ առաջարկը ՝ այն անվանելով անհիմն: 

Իսրայելը մտադիր է շարունակել բանակցային գործընթացը՝ պատվիրակություն ուղարկելով Դոհա։