Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։