ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 6 անօդաչու

Մանրամասներ
ՌԴ ՀՕՊ

Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը Կենտրոնական դաշնային օկրուգի շրջանում ոչնչացրել են վեց անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Գիշերվա ընթացքում Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների դեմ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություններ իրականացնելու փորձերը կասեցվել են։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի շրջանի տարածքում որսացել են մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք, Բրյանսկի (3 անօդաչու) և Տուլայի (2 անօդաչու թռչող սարք) շրջանների տարածքներում ոչնչացվել է հինգ անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրությունում։