Անմոռանալի, սիրո եւ ռոմանտիկայի օր է սպասվում․ Փետրվարի 22-ի ռոմանտիկ հորոսկոպը

Մանրամասներ
սիրուն աղջիկ ծիտ նստած

ԽՈՅԵՐ

Այսօր նույնիսկ ամենաանմեղ սեթեւեթանքը կարող է Խոյերի համար ավելի մեծ մի երեւույթի վերածվել: Իրենց համար միանգամայն անսպասելի կերպով նրանք կկորցնեն իրավիճակի վերահսկումը եւ դրանք նոր մակարդակի կհասցնեն: Իսկ միակ բանը, որ մնում է Խոյերին միայն որոշելն է, թե արդյոք նրանց դուր է գալիս այդ իրավիճակը, թե ոչ: Եթե տվյալ անձնավորությունը հետաքրքիր է Խոյերին եւ նրանց միջեւ կայծեր են անցնում, ապա նրանք կարող են մի փոքր ժամանակ հատկացնել միմյանց ավելի լավ ճանաչելու համար:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Ցլերին իրենց սիրելիների հետ կիսվել իրենց որեւէ զբաղմունքով կամ հակառակը՝ վարակել նրանց սեփական եռանդով: Օրինակ՝ կարելի է գնել սիրված ֆիլմի դիտման տոմսեր, պորտապար ցուցադրել, իսկ եթե սիրելիները սպորտի սիրահար են, կարելի է նրանց խնդրել ֆուտբոլի մասին պատմել: Այսօր միմյանց ներաշխարհ կատարած այս ճանապարորդությունը խոստանում է լինել ոչ միայն ուրախ, այլ նաեւ չափազանց հետաքրքիր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները խոստումնալից ծանոթություն հաստատելու հնարավորություն կստանան, սակայն նրանք կարող են նաեւ չօգտվել այդ հնարավորությունից. Ամեն ինչ կախված է նրանց փոփոխական տրամադրությունից: Ընդհանուր առմամբ, այդ օրը բարենպաստ է սիրո համար, սակայն Երկվորյակները իրենք էլ դժվարությամբ կհասկանան, թե ինչ են իրենք ցանկանում: Ռոմանտիկ հանդիպումնե՞ր: Ֆլի՞րտ: Նոր ծանոթություննե՞ր, թե՞ պարզապես նստել մենակ եւ երազել: Այսօր Երկվորյակները կարող են ընտրել այդ տարբերակներից ցանկացածը, սակայն կարող են նաեւ օգտվել միանգամից մի քանիսից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի Խեցգետինները մտորեն այն հարցի շուրջ, որ նրանց հակումը կատարելության հանդեպ խոչընդոտում է նրանց անձնական կյանքին: Անշուշտ, երազելու ունակությունը հրաշալի երեւույթ է, սակայն չափազանց կարեւոր է հասկանալ երեւակայականի եւ իրականության միջեւ եղած տարբերությունը: Կարելի է ողջ կյանքը անցկացնել՝ կատարյալ արքայազնին կամ արքայադստեր սպասելով եւ անտեսելով իրական սերը: Մեծ պահանջները ամուրիների համար են, սակայն եթե Խեցգետինները ցանկանում են երջանիկ լինել, նրանք ստիպված կլինեն իրենց ընտրյալներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ բոլոր դրական եւ բացասական կողմերով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը Առյուծներին մտքերի եւ զգացմունքների հակասություն կհաղորդեն: Նրանք իրենք էլ կարող են լավ չհասկանալ, թե ինչ են ցանկանում, իսկ նրանց սիրելիներին այսօր կարելի է միայն կարեկցել: Հնարավոր է, որ Առյուծները նյարդայնանան այն պատճառով, որ ակամա համեմատում են իրենց զուգնկերներին անցյալում թողած որեւէ մեկի հետ: Անշուշտ նրանց անցյալ հարաբերություններում շատ լավ բաներ կային, սակայն չէ՞ որ նրանք գտնվում են այստեղ եւ այսօր: Եւ միայն հասկանալով այդ՝ Առյուծները կկարողանան առաջ շարժվել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերին իրենց սիրելիների հետ անկեղծ զրուցելու բացառիկ նարավորություն կընձեռնվի: Արժե, որպեսզի նրանք միմյանց հետ կիսվեն այն ամենով, ինչի մասին վաղուց էին ցանկանում պատմել: Աստղերը խոստանում են, որ այսօր նման զրույցը կարող է որ միայն Կույսերի ուսերից հանել ծանր բեռը, այլ նաեւ օգնել նրանց լուծել հասունացած խնդիրները: Բարձրաձայնելով այդ ամենը՝ Կույսերը կհասկանան, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել, եւ նրանք ամեն ինչ կարող են, երբ ընտրյալների հետ են:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները ընդունակ են կես բառից հասկանալ իրենց սիրելիներին: Նրանք ներդաշնակ տրամադրված կլինեն եւ կարող են իրոք զգալ միմյանց: Ահա․ թե ինչու հենց այսօր արժե, որպեսզի Կշեռքները զրուցեն իրենց ընտրյալների հետ իրենց հուզող հարցերի շուրջ: Եթե նրանց միջեւ թյուրիմածություններ գոյություն ունեն, ապա այսօր հիանալի պահ է ամեն ինչ հանգիստ քննարկելու, հասկանալու եւ ներելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճներին անմոռանալի, սիրո եւ ռոմանտիկայի օր է սպասվում: Նրանք պետք է պատրաստ լինեն անակնկալների եւ զարմանահրաշ բացահայտումների: Եթե Կարիճները վերջերս նոր հարաբերություններում քայլեր են սկսել, այսօր նրանք հնարավորություն կստանան հասկանալու, որ իրենց կյանքում իրոք հետաքրքիր անձնավորություն է հայտնվել, ում նրանք կցանկանային ավելի լավ ճանաչել: Իսկ եթե նրանք արդեն ունեն զուգընկերներ, ապա արժե, որպեսզի Կարիճները թույլ տան նրանց նախաձեռնել, իսկ իրենք հանգստանան եւ ընդամենը վայելեն կյանքը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Նույնիսկ եթե Աղեղնավորները ընտելացել են նրան, որ սիրո հարցում առաջին քայլը միշտ իրենց փոխարեն է կատարվում, այսօր նրանք ստիպված կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: Իրավիճակը այնպես է զարգանալու, որ կամ Աղեղնավորները ձեռնունայն կմնան, կամ էլիրենց ոչ բնորոշ ամառությունը կդրսեւորեն: Այնպես որ ընտրությունը այսօր նրանց ձեռքում կլինի.բավական է միայն որոշել, թե ինչն է ավելի կարեւոր Աղեղնավորների համար՝ սիրելիների ետ հարաբերությունները թե սպասողի կեցվածքը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները հպարտ եւ անկախ տրամադրություն կունենան, եւ դժվար թե դա հաճելի լինի նրանց սիրելիներին: Ճիշտ է, նրանք կարող են նաեւ փորձել. եթե Այծեղջյուրների ընտրյալները նրանց կողքին հանգիստ անցկացնեն ողջ օրը, ապա նրանք իրոք ընդունակ են սիրել Այծեղջյուրների բոլոր կողմերը՝ նույնիսկ բացասական նշանով: Այնուամենայնիվ, չարժե սեփական հարաբերությունները վտանգել: Կարելի է պարզապես այս օրը միմյանցից առանձին անցկացնել եւ փորձության չմատնել միմյանց համբերությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսներին ուղղակի անհրաժեշտ է ընկմվել ստեղծագործական մթոնոլորտի մեջ: Եթե նրանք սիրելիներ ունեն, ապա կարող են միասին թատրոն կամ ցուցահանդես գնալ, գեղարվեստական ալբոմներ թերթել կամ, պարզապես, երաժշտություն լսել: Իսկ միայնակ Ջրհոսներին այսօրվա երեկոն ծանոթության համար մեծ հնարավորություններ կընձեռի՝ կոնսերվատորիայից մինչեւ հայտնի թանգարաններ եւ փակ ռոք-համերգ:

ՁԿՆԵՐ

Այսօր վաղ առավոտվանից ի վեր Ձկները հոլի պես պտտվելու են, եւ մինչ նրանք չհանգստանան, նրանք չեն հիշի ռոմանտիկ հարաբերությունների գոյության մասին: Աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին մի փոքր դադար տալ եւ հանգստանալ, նույնիսկ եթե իրավիճակը դրան չի նպաստում: Իրենց մտքերը եւ զգացմունքները այսօր կարգի բերելով՝ Ձկների համար շատ ավելի դյուրին կլինի լուծել սեփական խնդիրները, եւ նույնիսկ ժամանակ կմնա ֆլիրտի եւ նոր ծանոթությունների համար: