Երևանում` «Մեգամոլ» առևտրի կենտրոնում, տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ տղամարդու. Shamshyan.com

Մանրամասներ
ոստիկան պարեկ

Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։

Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։

Տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևե բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։