Պատերազմի վտանգ կա, բարդ տարի է լինելու

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Պատերազմի վտանգ կա, բարդ տարի է լինելու, Ադրբեջանը շտապում է թուղթ ստորագրել, որը բերելու է նոր ճնշումների և լարվածության։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ Ադրբեջանի հետ կարող ենք պայմանագիր կնքել, որպեսզի վերահսկվի Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունը, ադրբեջանագետը ընդգծեց, որ Փաշինյանի առաջարկներին ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ Ադրբեջանում նշանակություն չի տրվում, ինչպես, օրինակ, հայելային հետքաշման առաջարկը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց։

«Ո՞վ է բանի տեղ դնում Փաշինյանին, որ մի հատ էլ նրա առաջարկը ընդունվի, ո՞նց եք պատկերացնում, Ադրբեջանը որևէ քպիստի թողնի մտնել Ադրբեջան և սպառազինություն վերահսկե՞ն, առաջարկները պետք է լոգիկա ունենան։ Ալիևը Նիկոլին ու իր թիմին լուրջ չի վերաբերվում, նրանց մոտ ցնծություն էր, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իրենց ֆավորիտ քաղաքական գործիչն է»,- ավելացրեց նա։ 

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։