Կրկին զոհ բանակում. հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով

Մանրամասներ
զինվոր

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: