Մբապեն մերժել է Յուրգեն Կլոպի առաջարկը

Մանրամասներ
Մբապե

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող, աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն Կիլիան Մբապեն «Լիվերպուլում» կարիերան շարունակելու ցանկություն չունի։ Մբապեի հետ հեռախոսազրույց է ունեցել եւ համագործակցության առաջարկ անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, սակայն մերժում է ստացել, հաղորդում է twitter.com/F_GallardoTV-ն:

Կիլիան Մբապեն ցանկանում է ՊՍԺ-ից հետո հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։ Թե երբ տեղի կունենա տեղափոխությունը, դեռ հստակ չէ։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի ամռանը։ Անցած ամռանը հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբն ու Մբապեն բանավոր պայմանավորվածությու ունեն համագործակցությունը մինչեւ 2025թ․ հունիս շարունակելու մասին։ Բացի այդ փարիզյան ակումբի ներկայացուցիչները հայտնել էի, որ Մբապեն ընդունել է անվճար հեռանալու անթույլատրելիությունը։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։