Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը՝ Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն. Պոգբայի գնահատականը

Մանրամասներ

ա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է այն հարցին, թե ով է լավագույն ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն:

«Սա լավ, բայց բարդ հարց է, քանի որ ինձ համար ավելի լավը չկա:

Երկու տարբեր խաղացողներ: Սրանք երկու խաղացողներ են, որոնց հաճելի է դիտել»,- 168.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պոգբան:

«Յուրաքանչյուր ոք կունենա իր սեփական կարծիքը նրանց մասին, նրանք երկու լեգենդ են: Ես կասեի, որ նրանք երկու լեգենդ են, և ոչ մեկը մյուսից լավը չէ:

Նրանք երկու մարդիկ են, ովքեր մեզ՝ ֆուտբոլիստներին կամ ֆուտբոլասերներին, խաղի հաճույքն են պարգևում»,- ասել է Պոգբան։