Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր GLS-ը. ՖՈՏՈ

Մանրամասներ

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է GLS քրոսովերի թարմացված տարբերակը, որը վաճառքում կհայտնվի 2023 թվականի աշնանը, հայտնում են Թերթը և  kommersant.ru-ն։

Մեքենան ստացել է նոր ճաղավանդակ և վերամշակված բամպերներ։ Սրահում հայտնվել է սենսորային վահանակներով համալրված նոր ղեկ, թարմացվել է MBUX մուլտիմեդիա համակարգը, որը ստացել է նոր ֆունկցիոնալություն։  

Քրոսովերի բոլոր մոդիֆիկացիաները դարձել են հիբրիդային: Բենզինային քրոսովերների շարքը ներառում է GLS 450-ը՝ 381 ձիաուժ հզորությամբ 3 լիտրանոց և GLS 580-ը՝ 517 ձիաուժ հզորությամբ 4 լիտրանոց V8 շարժիչով:Դիզելային տարբերակաները հասանելի են GLS 350 d (313 ձիաուժ հզորությամբ 2 լիտրանոց շարժիչ) և GLS 450 d (367 ձիաուժ հզորությամբ 3 լիտրանոց շարժիչ) տարբերակներով:

Մինչդեռ ֆլագմանային Mercedes-AMG GLS 63 տարբերակը համալրված է 612 ձիաուժ հզորությամբ 5 լիտրանոց V8 շարժիչով:

աաաա