Instagram-ը կիրառման մեջ է դրել Համացանցում օգտատերերին հալածանքից պաշտպանող գործառույթներ

Մշակողների կարծիքով՝ դա Համացանցում հալածանքի զոհերին թույլ կտա խուսափել ընդհարումներից իրական կյանքում
Instagram

Instagram սոցիալական ցանցը, որը պատկանում է Facebook ընկերությանը, կիրառության մեջ է դրել նորամուծություններ, որոնք նպատակաուղղված են Համացանցում ատելության եւ հալածանքի դրսեւորումների դեմ պայքարին: Այդ մասին ասված է ընկերության՝ հուլիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ:

Տարածված տվյալների համաձայն՝ նորամուծություններից մեկը կդառնա այն մեխանիզմը, որը թույլ է տալիս արհեստական ինտելեկտի միջոցով որոշել, թե ինչ բառապաշար է օգտագործում այս կամ այն օգտատերն իր հրապարակումներում եւ մեկնաբանություններում: Այն դեպքում, եթե ստորագրումը գնահատվի վիրավորական, հեղինակին կառաջարկվի փոխել այն ավելի պակաս սուր բառերով եւ դարձվածքներով:

Սոցցանցում եւս մեկ նորամուծություն կլինի Restrict («Սահմանափակել») գործառույթը, որն օգտատերերին թույլ կտա օտար վիրավորական մեկնաբանությունները թաքցնել իրենց հրապարակումներով: Ըստ որում վիրավորողները կկարողանան շարունակել գրել դրանք, բայց դրանք տեսնել կարող են սոսկ հենց իրենք: Մշակողների կարծիքով՝ դա Համացանցում հալածանքի զոհերին թույլ կտա խուսափել ընդհարումներից իրական կյանքում, ինչպես դա կարող է տեղի ունենալ, եթե նրանք պարզապես հեռացնում են իրենց հասցեին վիրավորական մեկնաբանությունները: Նորամուծություններն, ընեկության տվյալներով, ուժի մեջ կմտնեն արդեն մոտ ժամանակներս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: