Հայ գիտնական Անանիա Շիրակացին, ով ապրել է Կոպեռնիկոսից 9 դար առաջ, զարմանալի բացահայտումներ է արել

Մանրամասներ
1

Հայ գիտնական Անանիա Շիրակացին, ով ապրել է Կոպեռնիկոսից 9 դար առաջ, զարմանալի բացահայտումներ է արել:

Դեռևս աստղադիտակի հայտնվելուց առաջ, Շիրակացին պնդում էր, որ Ծիր Կաթինը աստղերի կուտակում է, որ Լուսինը փայլում է արևից արտացոլված լույսից։ Նա նույնիսկ կազմել էր խավարումների աղյուսակ՝ ամբողջ 19-ամյա լուսնային ցիկլի համար։

Շիրակացին հարյուրավոր տարիներով առաջ էր անցել գիտնականներից՝ չունենալով ոչ այն տեխնոլոգիան, ոչ էլ այն առաջադեմ սարքերը, որոնք կարող էին հաստատել նրա բոլոր բացահայտումները և համոզել մյուսներին իր եզրակացությունների ճիշտության մեջ։