Գերմանացի երեխաներին արգելել են Սանտա Կլաուսին նամակ գրել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Գերմանական Ռոթ քաղաքի իշխանությունները խախտել են ամենամյա ավանդույթն ու երեխաներին արգելել ամանորյա ցանկությունների վերաբերյալ Սանտա Կլաուսին նամակներ գրել և դրանք կախել կենտրոնական հրապարակում տեղադրվող տոնածառի ճյուղերից: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռոթի քաղաքական խորհուրդն իր որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ նամակներում զետեղվող տեղեկությունը հակասում է Եվրոպական միության անձնական կյանքի վերաբերյալ օրենքներին: 

Հայտնի է, որ նամակներում երեխաները պարտադիր նշում են իրենց անուն-ազգանունը, տարիքն ու հասցեն, որպեսզի Սանտա Կլաուսն «իմանա»՝ ում և ինչ հասցեով է նվերն առաքելու:

ԵՄ տվյալների պաշտպանության գլխավոր համակարգող մարմինը որոշել է, որ Ռոթի իշխանությունները քաղաքում բնակվող ավելի քան 4.000 երեխայի ծնողներից պետք է գրավոր թույլտվություն ստանան Սանտայի նամակները հրապարակայնորեն կախելու համար: Նրանք մանրամասնել են, որ դա արվում է երեխաների անձնական տվյալների տարածումը կանխելու համար: