Երբ հակառակվում են մարդիկ

Քո Հավատքը և Իմ Զորությունը. այս երկուսն են սոսկ անհրաժեշտ
n


Փետրվարի 2

Դու միայն հավատա: Երիքովի պարիսպները փուլ եկան: Բահ ու բրիչով կամ մարդու կողմից հնարված մի որևէ գործիքով չէր, որ ցած թափվեցին դրանք: Ժողովրդի երգած Գոհության երգերը՝ Իմ մտադրության հետ միասին, այդ գործը գլուխ բերեցին:

Բոլոր պատերը փուլ կգան նաև քո առաջ: Չկա երկրային մի զորություն, որ կարողանա ընդդիմանալ Ինձ: Նրանց հակառակության պարիսպները թղթե տնակների պես ցած կթափվեն՝ Իմ հրաշագործ հպումից: Քո Հավատքը և Իմ Զորությունը. այս երկուսն են սոսկ անհրաժեշտ: Ուրիշ ոչինչ պետք չէ:

Եթե մարդկանց փոքր ընդդիմությունները շարունակվում են, նշանակում է՝ Ես նախընտրեցի, որ այդ ընդդիմությունը մնա քո ու քո գործած սխալի միջև: Թագավորների սրտերը Իմ կարգադրության ու իշխանության տակ են գտնվում: Բոլոր մարդիկ կարող են շարժվել Իմ Կամքով: Իմացիր, որ այս ստույգ իրողություն է: Վստահիր Ինձ: