ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման գերազանց արդյունքների հույս ունի

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման գերազանց արդյունքների հույս ունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենք քննարկելու բան ունեն: «Մենք խոսելու բան ունենք, բոլոր թեմաները նշանակալի են»,- ասել է Պուտինը՝ G20 գագաթնաժողովի «շրջանակում» բացելով Թրամփի հետ հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել առեւտրի եւ զինաթափման հարցերը: «Մենք շատ հետաքրքիր բանավեճ կունենանք, որը կներառի այնպիսի հարցեր, ինչպես առեւտուրը, կոմերցիան, զինաթափման հարցերը, հովանավորչության թեման, այլ բազմապիսի հարցեր»,- ասել է ամերիկացի առաջնորդը, հայտնում է ՏԱՍՍ-ը, գրում է news.am:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման գերազանց արդյունքների հույս ունի: «Կարծում եմ, որ այս հանդիպման արդյունքները գերազանց կլինեն»,- ասել է Թրամփը: