Պորոշենկոն հարվածել է իրեն նկարահանող քաղաքացու հեռախոսին

Քաղաքացու հարցը դուր չի եկել նախագահին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հարվածել է իրեն նկարահանող քաղաքացու հեռախոսին, երբ վերջինս փորձել է հարց ուղղել նրան:

 Պորոշենկոն թիկնազորի ուղեկցությամբ քայլել է քաղաքով և սելֆի արել տարբեր մարդկանց հետ: Նրան մոտեցել է մի տղամարդ և հեռախոսով նկարելու ընթացքում հարց է տվել Պորոշենկոյին: Հարցը դուր չի եկել նախագահին, ինչի պատճառով նա հարվածել և գցել է քաղաքացու հեռախոսը: