25-ամյա ադրբեջանցին իր ծննդյան օրը կացնով սպանել է հորը, մորը, 8-ամյա եղբորը, քրոջն ու նրա երեխային

Մանրամասներ
Ահմեդ Ահմեդով

1999թ.փետրվարի 13-ին ծնված Ահմեդ Ահմեդովը վիճաբանության ժամանակ դիտավորությամբ սպանել է իր ծնողներին և կրտսեր եղբորը: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են,  թե տղան հոգեկան խնդիրներ է ունեցել։

Ադրբեջանի դատախազության կողմից իրականացված քննչական միջոցառումների ընթացքում նաև պարզվել է, որ Ահմեդ Ահմեդովը նշված հանցավոր արարքն իրականացնելուց առաջ մեկ այլ հասցեում սպանել է իր քրոջը՝ 1997թ.ծնված Էլմիրա Ահմեդովային և նրա մանկահասակ դստերը:

Նա ձերբակալվել է։