Դամասկոսում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը

Մանրամասներ
իհպկ

Իսրայելական ուժերի հրթիռակոծության հետևանքով այսօր Դամասկոսում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդական Սաիդ Ալիհադդադին։

Սիրիական SANA գործակալությունը, վկայակոչելով զինվորականներին, հայտնում է, որ հրթիռներն, ըստ ամենայնի, արձակվել են Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներից։

Իսրայելական կողմը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է հարվածի փաստը։