Որքա՞ն է ամսական վճարելու Պուտինը զորակոչվածներին. Որոշումն արդեն ստորագրվել է

Մանրամասներ
ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված զինծառայողներին վճարումների ժամկետների և չափերի խստիվ պահպանման մասին կարգադրությունը, հայտնում է interfax.ru-ն։

«Այսօր ես ստորագրել եմ հանձնարարական՝ սահմանված ժամկետների և վճարումների չափերի խստիվ պահպանման մասին, հիշեցնեմ, որ դրանք պետք է կազմեն օրացուցային ամսվա համար առնվազն 195 000 ռուբլի»,- ասել է Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նիստում:

Ռուսաստանի Դաշնության զինծառայողները, անկախ նրանից, թե ինչ առաջադրանքներ են կատարում, պետք է ապահովված լինեն անհրաժեշտ ամեն ինչով, ասել է ՌԴ նախագահը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք հպարտ ենք յուրաքանչյուրով, ով անցնում է զինվորական ծառայության, կատարում է հայրենիքի պաշտպանության իր պարտքը, և մեր զինվորները, անկախ նրանից, թե ինչ առաջադրանքներ են կատարում, պետք է ապահովված լինեն անհրաժեշտ ամեն ինչով»,- ասել է ՌԴ նախագահը։