Դոլարն ու եվրոն էժանացել են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է 401.96  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.67 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.10 դրամ (նվազել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 511.98 դրամ (նվազել է 1.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-401 դրամով, վաճառվում է 404-406 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 428-438 դրամով, վաճառվում է 439-446 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.05-4.30 դրամով, վաճառվում է 4.36-4.57 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 401 դրամով, վաճառվում՝ 404-404.5 դրամով:

Եվրոն գնվում է 437 դրամով, վաճառվում է 442 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25-4.28 դրամով, վաճառվում է 4.38 դրամով: