ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանում կայունությանը․ ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
ռդ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը կնպաստի տարածաշրջանում կայունությանը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա Մոսկվայում մասնակցել է Ադրբեջանի անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:

ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնությունների և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից մեկն է։